Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը

ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են համաշխարհային 
պարենային անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հեռախոսազրույցում քննարկել են համաշխարհային պարենային անվտանգությունը և Կիևին ռազմական օգնությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսին:

Նրա խոսքով ՝ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են անվտանգության ոլորտում Ուկրաինային շարունակվող ամերիկյան օգնությունը:

«ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը կիսվել են պարենային անվտանգության ոլորտում համաշխարհային ճգնաժամի կարգավորման ջանքերի մասին տեղեկատվությամբ», - նշել է Փրայսը:

Հեռախոսազրույցի ընթացքում Բլինքենը ընդգծել է, որ ԱՄՆ-ն, նրա դաշնակիցներն ու գործընկերները կշարունակեն գործողությունների սերտ համակարգումը ՝ Ուկրաինային աջակցելու եւ ռազմական գործողությունների գլոբալ հետեւանքները վերացնելու համար:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]