Ռուսաստանի նախագահը և Ավստրիայի կանցլերը քննարկել են իրադրությունն Ուկրաինայում
20:12, 27 Մայիս 2022
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի իրադրությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի լրատվական ծառայությունը:
Ավստրիայի կանցլերի խնդրանքով Ռուսաստանի նախագահը ներկայացրել է իրավիճակը Ուկրաինայում ռազմական գործողության համատեքստում:
Բացի այդ, Պուտինը Նեհամերին պատմել է Ազովի եւ Սեւ ծովերի ջրավազաններում նավագնացության անվտանգության ապահովման աշխատանքների մասին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում