Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԱ-Երևան. Արթուր Բազեյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին և կիսաեզրափակիչում է

ԵԱ-Երևան. Արթուր Բազեյանը հաղթեց թուրք բռնցքամարտիկին  և 

կիսաեզրափակիչում է

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնության հինգերորդ մրցումային օրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Բազեյանը մեկնարկային մենամարտում` քառորդ եզրափակիչում, մրցեց թուրք բռնցքամարտիկ Բաթուհան Չիտֆչիի հետ: Հայ բռնցքամարտիկը հաղթեց 4:1 հաշվով:

Ավելի վաղ մեկնարկային մենամարտում պարտություն կրելով` պայքարից դուրս էին մնացել Բարեղամ Հարությունյանը (48կգ), Արթուր Հովհաննիսյանը(51կգ), իսկ Հովհաննես Բաչկովը (63,5կգ) հաղթել էր, դուրս եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

Քիչ ավելի ուշ Քառորդ եզրափակիչում իրենց երկրորդ մենամարտը կանցկացնեն 86 կգ քաշային կարգում հանդես եկող Ռաֆայել Հովհաննիսյանը և 92 կգ Նարեկ Մանասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]