1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ջոնսոնն առաջարկել Է ստեղծել դաշինք ի հակակշիռ Եվրամիության

Ջոնսոնն առաջարկել Է ստեղծել դաշինք ի հակակշիռ Եվրամիության

 ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկել Է ստեղծել նոր քաղաքական, տնտեսական եւ ռազմական դաշինք՝ որպես այլընտրանք Եվրամիությանը (ԵՄ): Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 27-ին հաղորդել Է Corriere della Sera թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ: Նրանց տեղեկատվությամբ՝ ենթադրյալ միավորումը Մեծ Բրիտանիայի հովանու ներքո կներառի Ուկրաինան, Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան եւ Լիտվան, ավելի ուշ, վարչապետի մտահղացմամբ, այսպես կոչված Եվրոպական Համագործակցությանը կարող Է միանալ նաեւ Թուրքիան:

Աղբյուրների խոսքով՝ բրիտանական նախաձեռնությունը նկատի Է առնված այն պետությունների համար, որոնք նախանձախնդությամբ են վերաբերվում իրենց ազգային ինքնիշխանությանը, լիբերալ հայացքների կողմնակից են տնտեսության բնագավառում եւ դիմակայում են Մոսկվայի քաղաքականությանը: Ինչպես հայտնել Է թերթը, Ջոնսոնն առաջին անգամ իր գաղափարի մասին հայտնել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ապրիի 9-ին Կիեւում տեղի ունեցած՝ նրանց հանդիպման ժամանակ: Ինչպես պնդում են Corriere della Sera-ի աղբյուրները, Կիեւը պարզորոշ դիրքորոշում չի հայտնել բրիտանական նախաձեռնության շուրջ՝ ո՛չ մերժելով, ո՛չ Էլ պաշտպանելով այն: Ըստ հրատարակության՝ Զելենսկին կարող Է ավելի լուջ վերաբերվել Ջոնսոնի առաջարկությանն այն դեպքում, եթե Եվրամիությունը հավանություն չտա Ուկրաինայի կողմից ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակին հունիսի 23 – 24-ը կայանալիք՝ դաշինքի ղեկավարների հանդիպմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]