Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ կարելի է ճանապարհները բացել. Իրանի դեսպանը՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին

Հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները՝ կարելի է ճանապարհները բացել. 
Իրանի դեսպանը՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին անդրադարձել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ շեշտելով այդ գործընթացում միջազգային օրենքները հարգելու անհրաժեշտությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ աշխատանքային  խումբը հանդիպումները լավ արդյունքներ է գրանցել:

«Շատ կարևորն է, որ բոլոր կողմերը հարգեն միջազգայնորեն ճանաչված օրենքները, բանակցությունները լինեն կառուցողական: Տարածաշրջանը պատրաստ է զարգանալ տարբեր ուղղություններով, և դա կարող է լինել այս մի քանի երկրների արդյունավետ բանակցությունների ներքո»,-նշեց դեսպանը՝ հավելելով, որ, հարգելով միջազգայնորեն ճանաչված սահմանները, կարելի է այս ճանապարհները բացել և կապը ստեղծել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]