Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

ԵԱ-Երևան. Բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը պարտվեց քառորդ 

եզրափակիչում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում մեկնարկեցին քառորդ եզրափակիչի մենամարտերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնությունում իր առաջին մենամարտն անցկացրեց 51 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանն, ով մրցեց Իսպանիայից Մարտին Մոլինա Սալվադորի հետ և զիջեց 5:0 հաշվով:

Ավելի ուշ պայքարի մեջ կմտնեն նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը(63,5 կգ). մրցակիցը չեխ Նովակ Պետրն է:

Քառորդ եզրափակիչում իր երկրորդ մենամարտը կանցկացնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը: Նրա մրցակիցը Խորվաթիայից Լուկա Պլանտիչն է: Ժամը 14:00-ից սկսած ԵԱ-ում իր երկրորդ մենամարտը կանցկացնի աշխարհի փոխչեմպիոն, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, ում մրցակիցը իսպանացի Այուբ Ղադֆան է:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]