Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները ընդգծել են հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձության անհրաժեշտությունը

Հայաստանի և Չեռնոգորիայի նախագահները ընդգծել են հայ ռազմագերիների 
անհապաղ հայրենադարձության անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը և Չեռնոգորիայի նախագահ Միլո  Ջուկանովիչը հանգամանալից քննարկել են Հայաստան-Չեռնոգորիա երկկողմ,փոխշահավետ հարաբերությունները և ամրապնդելու հեռանկարներն ու գործնական քայլերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Չեռնոգորիայի նախագահի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ հավելելով, որ վերահաստատել են երկուստեք պատրաստակամությունն այդ հարցում:

«Հատուկ անդրադարձ կատարվեց երկկողմ տնտեսական համագործակցության խորացմանը և առևտրաշրջանառության ծավալների ավելացման հնարավորություններին: Արձանագրեցինք,որ զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում առկա է  համագործակցության մեծ ներուժ և պատրաստակամություն հայտնեցինք ամեն կերպ աջակցելու դրա իրացմանը: Այդ համատեքստում անդրադարձանք նաև արդյունաբերության, առողջապահության, վերականգնվող էներգիայի ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին: Ուրախ եմ արձանագրել, որ Չեռնոգորիայի պատվիրակության կազմում ընդգրկված է նաև Պոդգորիցայի քաղաքապետը: Երևանն ու Պոտգորիցան դեռ 1978 թվականին ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր, և մենք նախագահ Ջոկանովիչի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցինք աջակցել երկու մայրաքաղաքների իշխանություններին՝ համագործակցությանը նոր թափ հաղորդելու հարցում»,- ասաց Խաչատուրյանը:

Վահագն Խաչատուրյանը իր գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատելուն ուղղված Հայաստանի ջանքերը:

«Ուրախությամբ եմ արձանագրում երկկողմ, միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ մեր տեսակետների ընդհանրությունը:

Հատուկ ընդգծվեց հայ ռազմագերիների անհապաղ հայրենադարձության անհրաժեշտությունը և այլ հրատապ մարդասիրական հարցերի շուտափույթ լուծումը, այդ թվում Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը»,- եզրափակեց Խաչատուրյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]