1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հակամարտությունների կարճատեւ լուծումներին հաջորդում են երկարատեւ տառապանքները. Չեռնոգորիայի նախագահն՝ Ալեն Սիմոնյանին

Հակամարտությունների կարճատեւ լուծումներին հաջորդում են երկարատեւ 
տառապանքները. Չեռնոգորիայի նախագահն՝ Ալեն Սիմոնյանին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 27-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԺ-ից, Չեռնոգորիայի նախագահի հետ առաձնազրույցից հետո Ալեն Սիմոնյանը նշել է, որ 16 տարվա դիվանագիտական հարաբերություններից ի վեր սա բարձր մակարդակի առաջին այցն է Հայաստանի Հանրապետություն:

Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության շրջանակը՝ մեծ դեր հատկացնելով միջխորհրդարանական կապերին: Օրենսդիր մարմինների միջեւ արդյունավետ եւ շարունակական երկխոսությունն առաջնահերթություն է դիտարկվել, ինչին մեծապես նպաստելու են խորհրդարանական բարեկամական խմբերը:

Զրուցակիցների ուշադրության կենտրոնում են եղել ԵՄ-ի հետ համապարփակ համագործակցությունը, տարածաշրջանի անվտանգության եւ երկարատեւ խաղաղություն հաստատելու հիմնահարցերը:

Խոսելով հետպատերազմյան իրավիճակից՝ Ալեն Սիմոնյանը կարեւորել է միջազգային գործընկերների գործուն աջակցությունը դեռ չլուծված մարդասիրական խնդիրների հանգուցալուծման հարցում:

Միլո Ջուկանովիչը նկատել է, որ հակամարտությունների կարճատեւ լուծումներին հաջորդում են երկարատեւ տառապանքները, ինչի հետեւանքները ծանր ազդեցություն են ունենում երկրների համար: Նա նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների հարցերը կքննարկի ոչ միայն իր երկրի, այլեւ՝ միջազգային գործընկերների շրջանակում:

Նախագահը շեշտել է, որ տարածաշրջանի հանդեպ բարի կամք ունեն եւ որակյալ կայունություն են ակնկալում: Նրա խոսքով՝ յուրաքանչյուր երկրի համար այս բարդ ժամանակներում կարեւորն ինքնությունն ու դիմագիծը պահելն է, հատկապես՝ Հայաստանի եւ Չեռնոգորիայի նման ոչ մեծ երկրների դեպքում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]