1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կանգնած է Արցախի ժողովրդի կողքին. Արցախի խորհրդարանականները հանդիպել են Արամ Ա.-ին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կանգնած է Արցախի ժողովրդի 
կողքին. Արցախի խորհրդարանականները հանդիպել են Արամ Ա.-ին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը Անթիլիասի Մայրավանքի գրասենյակում մայիսի 26-ին ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԺ-ից, հանդիպմանը ներկա է եղել նաև Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը։

Արթուր Թովմասյանը և պատվիրակության անդամները Նորին Սուրբ Օծությանն են ներկայացրել Արցախի ներկա վիճակը, ժողովրդի և իշխանությունների արդար ու անփոփոխ պահանջները։

Ողջունելով ներկաներին՝ Վեհափառ Հայրապետը հիշեցրել է, որ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մշտապես կանգնած է Արցախի ժողովրդի կողքին և աջակցում է ինքնիշխանության իրավունքի կամքը արտահայտելու հարցում։

Այս առիթով Վեհափառ Հայրապետը վերահաստատել է Մեծն տանն Կիլիկիո կաթողիկոսության թեմերի և ժողովրդի ամբողջական աջակցությունը Արցախի ժողովրդին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]