Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Հուլիս 2022

Հայտարարվել է «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» մրցույթի ազգային փուլը

Հայտարարվել է «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» մրցույթի 
ազգային փուլը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF)  ներկայացուցչությունը և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի Ալիանս ֆրանսեզի» («Alliance Française d’Arménie») և Հայաստանում ֆրանկոֆոն մեդիայի աջակցությամբ (Le média francophone de l'Arménie), կազմակերպում են «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» հանրահայտ միջազգային մրցույթի ազգային փուլը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթը մասնակիցներին հնարավորություն է տալիս 180 վայրկյանում հանդիսատեսին պարզ և հանրամատչելի  ներկայացնել իրենց հետազոտության թեման ֆրանսերենով (ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր չէ):

«Մրցույթին կարող են մասնակցել 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում գրանցված ասպիրանտներն ու հայցորդները, ինչպես նաև 2020-2021 ուստարում իրենց թեկնածուական ատենախոսությունը պաշտպանած անձինք։

Մրցույթին մասնակցելու համար թեկնածուները պետք է մինչև 2022 թվականի հունիսի 20-ն իրենց հայտերն ուղարկեն [email protected] էլ. հասցեին:

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3NubBn9

Հարցերի դեպքում կարելի է գրել [email protected] հասցեին կամ զանգահարել +374 93 38 33 36  հեռախոսահամարով»,- ասվում է հայտարարության մեջ։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]