Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

 COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 527,3 միլիոնը

 COVID-19-ով ախտահարման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 527,3 միլիոնը

 ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում մայիսի 26-ի առավոտվա դրությամբ կազմել Է 527 միլիոն 339 հազար 770: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 6 միլիոն 283 հազար 025 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստան, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան: Ախտահարվածների եւ ինֆեկցիայի հետեւանքներից մահացածների թիվը համապատասխանաբար կազմել Է. ԱՄՆ-ում՝ 83 միլիոն 706 հազար 662 եւ 1 մլն 3 հազար 743, Հնդկաստանում՝ 43 միլիոն 144 հազար 820 եւ 524 հազար 525, Բրազիլիայում՝ 30 միլիոն 851 հազար 191 եւ 666 հազար 261, Ֆրանսիայում՝ 29 միլիոն 605 հազար 798 եւ 149 հազար 95, Գերմանիայում՝ 26 միլիոն 198 հազար 811 եւ 138 հազար 779, Մեծ Բրիտանիայում՝ 22 միլիոն 462 հազար 129 եւ 178 հազար 973:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը մայիսի 26-ի առավոտվա դրությամբ կազմել Է 809: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 3079, Հնդկաստանում՝ 373, Բրազիլիայում՝ 3092, Ֆրանսիայում՝ 2259, Գերմանիայում՝ 1649, Մեծ Բրիտանիայում 2601 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]