1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԵԱ-Երևան. Գերազանց մենամարտ ստացվեց. Դավիթ Չալոյան

ԵԱ-Երևան. Գերազանց մենամարտ ստացվեց. Դավիթ Չալոյան

ԵՐԵՎԱՆ,  26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը գերազանց է գնահատում իր մեկնարկային մենամարտը Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում:

«Այս մենամարտին լավ նախապատրաստվել և տրամադրվել էի: Գերազանց մենամարտ ստացվեց: Շնորհակալություն երկրպագուներին, շատ են աջակցում մեզ: Նրանք կարողանում են մեզ ոգևորել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Չալոյանը:

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրվա ցերեկային մրցահերթում Հայաստանի ներկայացուցիչներից պայքարի մեջ մտավ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: Երևանյան մրցաշարի գերծանր քաշային բռնցքամարտիկների պայքարում Դավիթ Չալոյանի առաջին մրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայից Ժուրաժ Սոլդոն էրՉալոյանը հաղթանակ տոնեց 5:0 հաշվով:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում հաղթել էին  նաև Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (63,5 կգև Գուրգեն Մադոյանը (67 կգ):

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]