Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Լեհաստանն ապահովել Է գազի մատակարարումները ձմեռային ժամանակաշրջանում. կառավարություն

Լեհաստանն ապահովել Է գազի մատակարարումները ձմեռային ժամանակաշրջանում. կառավարություն

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանն ապահովել Է գազի մատակարարումներն առաջիկա ձմռան ժամանակաշրջանում: Այդ մասին հանրապետության կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը հայտարարել Է Polsat հեռուստաալիքի եթերում. տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ գազի մատակարարումների տեսակետից մեզ վտանգ չի սպառնում, եթե խոսքը ձմեռային տարեշրջանի մասին Է»,-հայտարարել Է Մյուլլերը:

Ավելի վաղ լեհական PGNIG կոնցեռնի նավթագազային վարչության նախկին նախագահ Պյոտր Վոզնյակը հայտարարել Է, որ Ռուսաստանից գազի մատակարարումների դադարեցման կապակցությամբ Լեհաստանը կարող Է չհասցնել գազի պաշարներ ստեղծել առաջիկա ձմռան համար: Մյուլլերի խոսքով՝ Վոզնյակի խոսքից հետո նա զրուցել Է կլիմայի եւ շրջակա միջավայրի նախարար Աննա Մոսկվայի հետ: «Պարոն Վազնյակը չունի ընթացիկ տեղեկատվություն, նա վարչության նախագահ Է եղել մի քանի տարի առաջ»,-նշել Է Մյուլլերը: Ավելի վաղ հաղորդվել Է, որ Լեհաստանը որոշել Է վաղաժամկետ լուծարել «Գազպրոմ»-ի հետ պարտավորագիրը, որով տարեկան ստացել Է 10 միլիոն խորանարդ մետր ռուսաստանյան գազ: Այդ ծավալը Լեհաստանը մտադիր Է փոխարինել, մասնավորապես, հեղուկացված գազով, որը մատակարարվելու Է ԱՄՆ-ից եւ արաբական տարածաշրջանի երկրներից, ինչպես նաեւ նորվեգական առափնյա ծանծաղուտից գազով՝ Baltic Pipe գազատարով, որի շահագործումն սպասվում Է սկսել մինչեւ ընթացիկ տարվա վերջը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]