1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Պետերբուրգում մայիսի 27-ից կչեղարկեն դիմակի ռեժիմը

Պետերբուրգում մայիսի 27-ից կչեղարկեն դիմակի ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովն ստորագրել Է կորոնավիրուսային սահմանափակումների մասին թիվ 122 որոշման մեջ այն փոփոխությունները, որոնք չեղարկում են դիմակի պարտադիր ռեժիմը. դիմակներ կրելը կդառնա հանձնարարական: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին հաղորդել Է քաղաքի ղեկավարի վարչակազմի մամուլի ծառայությունը:

«Մայիսի 27-ից քաղաքացիների կողմից անհատական պաշտպանության միջոցների օգտագործումը կրելու Է հանձնարարական բնույթ: Կազմակերպություններին հանձնարարական Է տրվել ապահովել համապատասխան տեղերի աշխատողների եւ այցելուների կողմից դրանց օգտագործման հնարավորությունը»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Պետերբուրգի գլխավոր սանիտարական բժիշկ Նատալյա Բաշկետովայի հրահանգի հիման վրա մայիսի 27-ից հանվում Է ավելի վաղ հաստատված առավելագույն թույլատրելի քանակությամբ այցելուների սահմանափակումը սպորտային, մշակութային, հանդիսախաղային, ցուցահանդեսային, ժամանցային եւ այլ միջոցառումներին: Ներկայում թույլատրված Է 2 հազար մարդու մասնակցությունը:

Մյուս սահմանափակումները երկարացվում են մինչեւ հուլիսի 1-ը, ճշտել են քաղաքային վարչակազմում: Սանկտ Պետերբուրգի կառավարության «Սանկտ Պետերբուրգում նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի (COVID-19) տարածմանը հակազդելու միջոցառումների մասին» 2020 թվականի մարտի 13-ի թիվ 121 որոշումը կարգավորում Է հակաքովիդային սահմանափակումները քաղաքում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]