Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բացվելու է «Խրամատային գեղարվեստ» հանրապետական ցուցահանդեսը

Բացվելու է «Խրամատային գեղարվեստ» հանրապետական ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 27-ին՝ ժամը 18:30-ին, «ՀԱՅ-ԱՐՏ» մշակութային կենտրոնում բացվելու է «Խրամատային գեղարվեստ» խորագրով հանրապետական ցուցահանդեսը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Ցուցահանդեսին ներկայացվելու են Արցախյան պատերազմի մասնակից և նահատակված արվեստագետ զինվորների աշխատանքները:

Ցուցադրվելու են 30 արվեստագետների աշխատանքներ՝ կերպարվեստի, դեկորատիվ-կիրառական արվեստի, լուսանկարչության, քանդակագործության բնագավառներից:

Ծրագրի կազմակերպիչն է «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հասարակական կազմակերպությունը:

Ցուցահանդեսը բաց է լինելու մինչև մայիսի 30-ը:

Մուտքն ազատ է:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]