Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանի եվրատլանտյան ուղեգծին

Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանի եվրատլանտյան ուղեգծին

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը կշարունակի աջակցել Վրաստանին բարենորոգումների իրականացման գործընթացում, ինչպես նաեւ օգնել եվրատլանտյան ինտեգրացման դիրքորշման ամրապնդման գործում: Այդ մասին ասված Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի նամակում, որը հասցեագրված Է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ հանրապետության Անկախության օրվա առթիվ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել վրացի ժողովրդին խաղաղ ապագայի կառուցման, բարեկեցության եւ ժողովրդավարական ազատության ճանապարհին: Միացյալ Նահանգները կշարունակի հաստատակամ գործընկերություն ցույց տալ վրացի ժողովրդին բարենորոգումների իրականացման եւ եվրատլանտյան համագորացությունում երկրի դիրքերի ամրապանդման գործընթացում»,- մայիսի 26-ին մեջբերում Է նամակի հատվածը Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը:

Բայդենը նշել Է, որ ինքը նաեւ գնահատում Է Վրաստանի ավանդը գլոբալ անվտանգության ապահովման բնագավառում: «Մենք շատ ենք գնահատում ձեր ավանդը, որը ներդրել եք գլոբալ անվտանգության բնագավառում մեր 30-ամյա երկկողմ հարաբերությունների ընթացքում Աֆղանստանում մեր ընդհանուր պարտավորությունների եւ անձնվիրության համատեքստում»,- ասված նամակում:

Բացի Բայդենից, Վրաստանի Անկախության օրվա առթիվ Ղարիբաշվիլիին շնորհավորել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, Լեհաստանի եւ Չեխիայի կառավարությունների ղեկավարներ Մատեուշ Մորավեցկին եւ Պետր Ֆիալան, ինչպես նաեւ ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]