Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սուբվենցիոն ծրագրերի արժեքում տասնապատիկ աճ ունենք. Համբարձում Մաթևոսյան

Սուբվենցիոն ծրագրերի արժեքում տասնապատիկ աճ ունենք. Համբարձում Մաթևոսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում համայնքների խոշորացումից հետո սուբվենցիոն ծրագրերի հայտերի ստացման գործընթացում դրական դինամիկա կա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստում այս մասին նշեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

«Եթե միջինացված տվյալ ասեմ, ապա 2019 թվականին մեկ մարզի կտրվածքով եղել է 1,5 մլրդ դրամի սահմաններում (խմբ. -ներկայացված սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը): Այսօր արդեն տասնապատիկ ավելի աճ ունենք: 2021 թվականին թվում էր, թե կարողությունների աճը հասել է այն մակարդակին, որ համայնքներն ավել հայտեր չեն ներկայացնելու»,- ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ այսօր ստացված հայտերի նախական տվյալներով արժեքը կազմում է  մինչև 13 մլրդ դրամ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով սուբվենցիոն ծրագրերի իրականացումը, նշեց, որ 2018 թվականից մինչ այսօր մոտավոր 350 մլն դոլարի ներդրում է կատարվել:

«Այդ թիվը գնալով աճելու է: Ցավոք, մեր համայնքներում այնքան շատ են խնդիրները՝ ճանապարհներ, լուսավորություն, որ մեծ ներդրումների պոտենցիալ կա: Այնպես որ, համայնքների խոշորացման ու դրան հարակից որոշումները շատ կարևոր են»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]