1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Իսրայելը հայտարարել է իրանցի բարձրաստիճան սպայի ոչնչացնելու մասին. New York Times

Իսրայելը հայտարարել է իրանցի բարձրաստիճան սպայի ոչնչացնելու մասին. New York 
Times

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի իշխանություններն ԱՄՆ-ին ծանուցել են, որ ոչնչացրել են իրանական բանակի բարձրաստիճան սպայի, որը, ենթադրվում Է, պատասխանատու Է եղել ամբողջ աշխարհում իսրայելացիների եւ այլ երկրների քաղաքացիների սպանության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է New York Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրների:

Այդ տվյալների համաձայն, խոսքը Սայադ Խոդայիի մասին Է, որն զբաղեցնում Էր իրանական բանակի գաղտնի ստորաբաժանման հրամանատարի տեղակալի պաշտոնը, որին «հանձնարարվել Էր սպանել աշխարհի տարբեր մասերում գտնվող առանձին մարդկանց»:

Թերթը պնդում Է, որ Խոդայիին ոչնչացրել են անցած կիրակի օրը՝ մայիսի 22-ին, Թեհրանում գտնվող իր տան մերձակայքում: Աղբյուրների տեղեկատվության համաձայն, երկու զինված անձինք մոտեցել են նրա մեքենային, որից հետո նրա վրա արձակել առնվազն հինգ գնդակ:

Դրանից հետո պաշտոնական Թեհրանը տեղի ունեցածի մեջ մեղադրել Է Իսրայելին, իսկ երկրի Ազգային անվտանգության խորհուրդը խոստացել Է խիստ պատասխան տալ այդ սպանության համար: Խոդային, ի թիվս այլ բաների, պատասխանատու Է եղել Մերձավոր Արեւելքում իրականացված գործողության համար, բայց դրանով նրա գործունեության արեալը չի սահմանափակվել: Հրատարակությունը գրում Է, որ նրա թիրախների թվում նաեւ եղել են քաղաքացիական եւ պաշտոնատար անձինք Եվրոպայից, ԱՄՆ-ից, Քենիայից, Եթովպիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]