Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի ԱԳ նախարարը Հարավային Օսիայի, Դոնեցկի և Լուգանսկի գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

Արցախի ԱԳ նախարարը  Հարավային Օսիայի, Դոնեցկի և Լուգանսկի գործընկերների 
հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Օսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում մայիսի 24-ին Ցխինվալում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հանդիպումը Հարավային Օսիայի ԱԳ նախարար Դմիտրի Մեդոևի,  Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտաքին գերատեսչության ղեկավար Նատալյա Նիկոնորովայի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության արտգործնախարար Վլադիսլավ Դեյնեգոյի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, քննարկվել են երկկողմ հարաբերություններին, բարեկամական հանրապետությունների արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցությանը, տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին առնչվող հարցեր։
 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]