Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

ԿԺԴՀ-ում երրորդ օրն անընդմեջ մահվան դեպքեր չկան տենդի ախտանիշներով անձանց շրջանում. Yonhap

ԿԺԴՀ-ում երրորդ օրն անընդմեջ մահվան դեպքեր չկան տենդի ախտանիշներով անձանց շրջանում. Yonhap

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ի իշխանությունները երրորդ օրն անընդմեջ հաշվետվություն են ներկայացնում տենդի ախտանիշներով անձանց շրջանում մահվան դեպքերի բացակայության մասին, մահերի ընդհանուր թիվը մնացել Է 68-ի մակարդակում: Մայիսի 26-ին այդ մասին հաղորդել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԿԺԴՀ-ում մեկ օրում հայտնաբերվել Է բարձր ջերմությամբ առնվազն 105 500 մարդ, այդ հիվանդների ընդհանուր թիվն ապրիլի վերջից կորոնավիրուսի տարածման ֆոնին կազմել Է ավելի քան 3,17 միլիոն: Նրանցից ապաքինվել Է 2,9 միլիոն բնակիչ, շուրջ 270 հազարը բուժում Է անցնում:

Ինչպես կարծում են Սեուլում, ԿԺԴՀ-ի իշխանությունները, ենթադրաբար, տենդի ախտանշներով անձանց վիճակագրություն են վարում զանգվածային թեստավորման եւ COVID-19-ի ստույգ հայտնաբերման սահմանափակ հնարավորությունների պատճառով: Հիվանդացածների օրական աճը կազմում Է 200 հազարից պակաս հինգերորդ օրն անընդմեջ եւ նվազում Է ցույց տալիս: Մայիսի 25-ին իշխանությունները զեկուցել են 115 հազար նոր դեպքերի, մայիսի 24-ին՝ 134 հազար, մայիսի 23-ին՝ 167 հազար, մայիսի 22-ին՝ 186 հազար նոր դեպքերի մասին: ԿԺԴՀ-ի բնակչության թվաքանակը մոտավորապես 24 միլիոն Է, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]