Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ավտոմեքենան Հարթավան-Քուչակ ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 8մ սահել հարակից ձորակը և բռնկվել

Ավտոմեքենան Հարթավան-Քուչակ ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի 
հատվածից, մոտ 8մ սահել հարակից ձորակը և բռնկվել

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 25-ին ժամը 20։58-ին ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, պարզվել է, որ Հարթավան-Քուչակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 8 մ սահել հարակից ձորակը և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։20-ին, մարվել՝ 21։25-ին։ Այրվել են ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ մասամբ:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]