Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԵԱ-Երևան. Հայաստանը մրցումային չորրորդ օրն ունի 4 մասնակից

ԵԱ-Երևան. Հայաստանը մրցումային չորրորդ օրն ունի 4 մասնակից

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային չորրորդ օրը Հայաստանն ունի 4 մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրը` ցերեկային շրջահերթում Հայաստանից հանդես կգա երեք բռնցքամարտիկ: Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովն (63.5 կգ) առաջին մենամարտում կմրցի Անգլիայից Ժոզեֆ Թաերսի հետ: Մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին:

Ցերեկային մրցահերթում 67 կգ քաշային Գուգեն Մադոյանը կմրցի ֆին Կարլ Բենջամին Էրիկսոնիհետ: Եվ գերծանր քաշում պայքարի մեջ կմտնի աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: Նրամրցակիցը Բոսնիա և Հերցեգովինայից Ժուրաժ Սոլդոն:

Իսկ երեկոյան մրցափուլում 92 կգ քաշային Նարեկ Մանասյանի առաջին մրցակիցը կլինի Սլովակիայից Դավիթ Միքալեկն է:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը Հայաստանն ուներերեք ներկայացուցիչ: Իր երկրորդ մենամարտում պարտություն կրեց 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, հաղթանակ տոնեց Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), իսկ 60 կգ քաշային պարտություն կրեց մեկնարկային մենամարտում:

Մինչ այս պայքարից դուրս էին մնացել Ջանիկ Սահակյանը (54 կգ) և Նարեկ Զախարյանը (71կգ):

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]