Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանության գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի

Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանության գործողությունների հետևանքով զոհերի թիվը 
հասել է 25-ի

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռիո դե Ժանեյրոյի ֆավելաներից մեկում ոստիկանության գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Globo հեռուստաալիքը։

Ավելի վաղ հաղորդվում էր 21 զոհի և հինգ վիրավորի մասին։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ սպանվածների մեծ մասը հանցագործ խմբավորումների անդամներ են։

Ոստիկանության գործողությունների նպատակն էր բռնել երկրի խոշորագույն կազմակերպված հանցավոր խմբավորումներից մեկի՝ Comando Vermelho-ի տեղի առաջնորդներին:

Ըստ լրատվամիջոցների՝ հատուկ գործողության պատահական զոհ են դարձել նաև տեղի 41-ամյա բնակիչը և մեկ անչափահաս։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]