Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Սաուդյան Արաբիան մտադիր է տարեկան ներգրավել 175 մլրդ ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրում

Սաուդյան Արաբիան մտադիր է տարեկան ներգրավել 175 մլրդ ԱՄՆ դոլարի 
օտարերկրյա ներդրում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիան ազգային տնտեսության դիվերսիֆիկացիայի նպատակով մտադիր է տարեկան ներգրավել 175 մլրդ ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հայտնել է թագավորության ներդրումների նախարար Հալիդ ալ-Ֆալիհը:

Նա հստակեցրել է, որ դա թույլ կտա Սաուդյան Արաբիային նոր ոլորտներում ստանալ առաջավոր փորձը և դրանով իսկ արագացնել երկրի տնտեսության դիվերսիֆիկացման գործընթացը, ինչպես նաև բարձրացնել տարածաշրջանում երկրի մրցունակությունը:

«Այս պահին մեր գլխավոր ներդրողը ԱՄՆ-ն է, սակայն, չնայած դրան, մենք պատրաստ ենք համագործակցել ընկերությունների հետ այլ երկրներից ու տարածաշրջաններից»,- ասել է նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]