Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին օտարերկրացու բեռնատարի կցորդիչի տակ 950գ հերոին և 1կգ մեթամֆետամին են հայտնաբերել

Ոստիկանները Երևան-Մեղրի ճանապարհին օտարերկրացու բեռնատարի կցորդիչի տակ 
950գ հերոին և 1կգ մեթամֆետամին են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրեական ոստիկանության, Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և ճանապարհային ոստիկանության ծառայողների համագործակցությամբ Մայիսի 22-ին, ժամը 9.30-ին, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ելփին գյուղի մոտ, օտարերկրացու վարած բեռնատարի կցորդիչի տակ հայտնաբերվել է 950գ հերոին և 1կգ մեթամֆետամին։ Վարորդը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի օտարերկրացի մաքսանենգ ճանապարհով թմրանյութ է բերում Հայաստան: Հայտնի էր նաև, որ տարբեր թմրամիջոցները նա թաքցնում է իր վարած բեռնատարի կցորդիչի տակ:

Տեղեկությունն իրացնելու համար քրեական ոստիկանության ծառայողները համագործակցեցին Վայոց ձորի մարզային վարչության, Եղեգնաձորի բաժնի և ճանապարհային ոստիկանության գործընկերների հետ:

Մայիսի 22-ին, ժամը 9.30-ին, Երևան-Մեղրի ճանապարհին՝ Ելփին գյուղի մոտ, օտարերկրացու վարած բեռնատարը կանգնեցվեց: 46-ամյա վարորդը բերման ենթարկվեց, իսկ կցորդիչով բեռնատարը տեղափոխվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնում քրեական օրենսգրքի մի քանի հոդվածների հատկանիշներով հարուցվեց քրեական գործ, որն ուղարկվեց Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Նախաքննության ընթացքում, դատարանի որոշմամբ, բեռնատարն ու կցորդիչը խուզարկվեցին։ Պահեստային անվադողերի միջնամասում հայտնաբերվեց զոդված մետաղյա արկղ: Արկղում կար մեկ փաթեթ՝ 950 գրամ քաշով հերոինով, և երկու փաթեթ` յուրաքանչյուրը շուրջ կես կիլոգրամ մեթամֆետամինով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ նՆշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն: Բեռնատարի վարորդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]