Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

ԵԱՏՀ-ում մտադիր են մինչեւ տարեվերջ համաձայնեցնել ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի համաձայնագրի նախագիծը

ԵԱՏՀ-ում մտադիր են մինչեւ տարեվերջ համաձայնեցնել ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի համաձայնագրի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) նախագահ Միխայիլ Մյասնիկովչը հույս ունի, որ Եվրասիական տնտեսական միության մասնակիցներին կհաջողվի մինչեւ այս տարվա վերջը համաձայնեցնել գազի միասնական շուկայի մասին համաձայնագրի նախագիծը:

«Փաստորեն մնացել Է առայժմ երեք վիճելի հարց գազի ընդհանուր շուկայի վերաբերյալ: Եվ ես կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ մենք համաձայնագրի այդ նախագծի վերաբերյալ նույնպես փոխընդունելի որոշում կգտնենք»,- ասել Է ԵԱՏՀ-ի ղեկավարը, որի խոսքը մեջբերում Է ԲելՏԱ գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Վեճերի թվում Մյասնիկովիչը նշել Է գազի մղման տարֆների ձեւավորման հարցախումբը, երրորդ երկրներից գազի ներմուծմանը վերաբերող հարցերը: Բացի դրանից, լուծվում Է երկարաժամետ պայմանագրերի հետ ինչպես վարվելու հարցը, որոնք արդեն կնքվել են ԵԱՏՄ-ի երկրների միջեւ:

«Իսկ ընդհանրապես մենք այս բոլոր հարցերը քննարկում ենք բնական մենատիրությունների գործունեության տեսանկյունով»,- ասել Է ԵԱՏՀ-ի ղեկավարը: Մյասնիկովչը հավելել Է, որ ԷլեկտրաԷներգիայի միասնական շուկայի շուրջ «փաստորեն ամեն ինչ կարգավորված Է»:

«Այժմ ընթանում Է փաստաթղթերի մշակումը, եւ դրանք բարձր աստիճանի պատրաստության վիճակում են նավթի եւ նավթամթերքների շուկայի վերաբերյալ»,- նշել Է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը: ԵԱՏՄ-ում Էներգապաշաների ընդհանուր շուկաները պետք Է սկսեն գործել 2025 թվականի հունվարի 1-ից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]