1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ նախագահը հանդիպել է Սինգապուրի ավագ նախարար Թարման Շանմուգարաթնամի հետ

ՀՀ նախագահը հանդիպել է Սինգապուրի ավագ նախարար Թարման 
Շանմուգարաթնամի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Սինգապուրի ավագ նախարար և սոցիալական քաղաքականության համակարգող նախարար Թարման Շանմուգարաթնամի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են նախագահի աշխատակազմից, զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության խնդիրների, պետական կառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերի շուրջ։ Նշվել է, որ փոխգործակցության մեծ ներուժ է առկա բարձր տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտներում:

Կարևորվել է տարբեր ոլորտներում փորձի փոխանակման և բարեփոխումներն արդյունավետ կյանքի կոչելուն ուղղված ջանքերի համատեղման անհրաժեշտությունը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]