Նիդեռլանդները Գերմանիային եւ Ֆրանսիային զիջումների կոչ Է արել հանուն ԵՄ-ի շահերի
ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան եւ Ֆրանսիան պետք Է իրենց արտաքին քաղաքական ուղեգծում զիջումներ անեն՝ Եվրամիության շահերը պաշտպանելու համար: Մայիսի 25-ին այդ մասին հայտարարել Է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեն՝ հանդես գալով Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ֆրանիսիան, Գերմանիան պետք Է իրենց դիրքերը զիջեն այն հարցում, ինչ վերաբերում Է արտաքին քաղաքաան ուղեգծին, որովհետեւ եթե նրանք պաշտպանեն սոսկ իրենց դիրքորոշումներն, ապա ԵՄ-ի համար դժվար կլինի հանդես գալ միասնական ճակատով,- նշել Է նա:- Կարծում եմ, որ դա ամենամեծ մարտահրավերն Է մեզ համար»:«Ես չեմ ասում այն մասին, թե երկրները չպետք Է հետեւեն իրենց քաղաքականությանը, բայց մեզ անհրաժեշտ Է հանդես գալ միասնական ճակատով, իսկ դա նշանակում Է, որ մենք պետք Է ավելի շատ համակարգենք մեր ջանքերը»,- ընդգծել Է Ռյուտտեն:
Եվրամիությունն իսկական աշխարհաքաղաքական խաղորդ դառնալու համար Միությանը, վարչապետի կարծիքով, նաեւ անհրաժեշտ Է «ավելի շատ միջոցներ ներդնել պաշտպանության բնագավառում եւ այդ ոլորտում ծախսերը բարձրացնել առնվազն մինչեւ համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը»: Բացի դրանից, գտնում Է Հոլանդիայի կառավարության ղեկավարը, ԵՄ-ն պետք Է ամրապնդի ներքին շուկան, ձեռնարկի տնտեսության բարենորոգման եւ ազատականացման միջոցներ՝ ներուժը լիովին բանալու հնարավորությունների ստեղծման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում