Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Nike-ը հեռանում Է Ռուսաստանից

Nike-ը հեռանում Է Ռուսաստանից

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Nike հագուստի եւ կոշիկի ամերիկյան արտադրողը չի երկարացրել Inventive Retail Group (IRG)-ի հետ վստահագրային համաձայնագիրը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով IRG-ի նախագահ Տիխոն Սմիկովի նամակն ընկերության աշխատակիցներին: «Նման որոշումը նա (Սմիկովը) բացատրել Է այն բանով, որ Nike-ը չի կարող «տեսանելի ապագայում» ապրանքների մատակարարումներ կազմակերպել Ռուսաստանում»,-ասվում Է հոդվածում:

IRG-ն պատկանում Է ամերիկյան արտադրողի խանութների՝ երկրում ամենամեծ մոնոբրենդային ցանցին: Ռիթեյլերի PR-տնօրենը «Վեդոմոստի»-ին հավաստիացրել Է, որ մատակարարումները դադարեցվել են, եւ ապրանքի դեֆիցիտ կա: Հրատարակության զրուցակցի խոսքով՝ ընկերությունը չի կարողանա շարունակել մոնոբրենդային խանութների աշխատանքը: Ճշտվում Է, որ IRG-ն ղեկավարում Է Nike-ի 37 կետերում, իսկ կայքում զետեղված տեղեկատվությունից հետեւում Է, որ այժմ չի աշխատում դրանցից ինը: Մարտ ամսից մինչեւ մայիս ընկերության մոնոբրենդային խանութների թվաքանակը երկրում արդեն կրճատվել Է՝ 116-ից հասնելով 56-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am