Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

 Թուրքիայի ԱԽ-ն մայիսի 26-ին կքննարկի ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը

 Թուրքիայի ԱԽ-ն մայիսի 26-ին կքննարկի ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Անվտանգության խորհուրդը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ մայիսի 26-ին կքննարկի ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է տեղական «Անադոլու» գործակալությունը: Ֆինլանդիան եւ Շվեդիան ավելի վաղ հայտեր են ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար:

Թուրքիայի իշխանությունները ի պատասխան հայտարարել են, որ Հյուսիսատլանտյան դաշինքին այդ երկրների միանալուն չեն կարող «այո» ասել «քրդական խնդրի» նկատմամբ նրանց մոտեցման համար: ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ Է կանխապահովել բոլոր մասնակից երկրների աջակցությունը: «Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, մայիսի 26-ի նիստում կքննարկի ՆԱՏՕ-ին միանալու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հայտերը, իրադրությունը Իրաքի հյուսիսում Penջe-Kilit հակաահաբեկչական գործողության գոտում, ինչպես նաեւ հարեւան Հունաստանի զինապահեստի մեծացումը»,-թուրքական գործակալության հաղորդագրության տեքստը մեջբերում Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Նշվում Է, որ նիստի մասնակիցները քննարկեն Թուրքիայի եւ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության շահերի եւ իրավունքների» պաշտպանության թեման եւ քննարկեն երկրի հարավային սահմանների անվտանգության ապահովման քայլերը: Բացի այդ, հանդիպմանը կբարձրացնեն Ուկրաինայում ռուսաստանյան հատուկ գործողության թեման եւ կարծիքներ կփոխանակեն Թուրքիայի՝ հակամարտության կարգավորմանը նպաստող հաշտության նախաձեռնությունների շուրջ: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել Է, որ թուրք պատգամավոր Դեւլեթ Բախչելին չի բացառել ՆԱՏՕ-ից երկրի դուրս գալը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]