Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Համոզված եմ՝ երկկողմ օրակարգը կհամալրենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերով. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ավստրալիայի նորընտիր վարչապետին

Համոզված եմ՝ երկկողմ օրակարգը կհամալրենք փոխադարձ հետաքրքրություն 
ներկայացնող ծրագրերով. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ավստրալիայի նորընտիր 
վարչապետին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրալիայի Միության նորընտիր վարչապետ Էնթոնի Ալբանիզին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ավստրալիայի վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Բարձր եմ գնահատում հայ-ավստրալիական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը։ Մեր երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի երկխոսությունը երկկողմ համագործակցության նոր հեռանկարների վստահություն է ներշնչում։

Պատրաստակամ եմ Ձերդ գերազանցության հետ աշխատելու Հայաստանի և Ավստրալիայի միջև համագործակցության ընդլայնման և խորացման նպատակով։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ օրակարգը կհամալրենք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերով:

Մաղթում եմ Ձերդ գերազանցությանը քաջառողջություն և հաջողություն, իսկ Ավստրալիայի բարեկամ ժողովրդին` բարօրություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]