Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևանի Գոգոլի փողոցում փլուզում է տեղի ունեցել

Երևանի Գոգոլի փողոցում փլուզում է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մայիսի 25-ին ժամը 08։55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գոգոլի փողոցի թիվ 24/9 շենքի մոտակայքում մայթեզրը (մոտ 1,5 մ) սահել է դեպի շինհրապարակի փոսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱԻՆ-ից, տեղեկացնելով, որ ճանապարհը երթևեկելի է:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները պարզել են, որ նշված հասցեի մոտակա շինհրապարակում փորվել է փոսորակ․ հարակից ավտոճանապարհին տեղի է ունեցել մասնակի փլուզում։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]