Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԿԺԴՀ-ն երեք բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Yonhap

ԿԺԴՀ-ն երեք բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Yonhap

 ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն երեք բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմը: Մայիսի 25-ին այդ մասին հայտնել Է Yonhap լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեացի զինվորականներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տվյալներով՝ հրթիռներն արձակվել են Փենյանի մերձակայքի Սունանի շրջանից: ԿԺԴՀ-ի արձակած երեք, ենթադրաբար, բալիստիկ հրթիռներից երկուսն ընկել Է Ճապոնական ծովում՝ Ճապնիայի բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս, տեղեկացնում Է NHK հեռուստաալիքը՝ վկայակոչելով ռազմական գերատեսչության աղբյուրներ: Երրորդ հրթիռի անկման շրջանի մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել:

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը շարունակում Է տվյալներ հավաքել իրականացված փորձարկումների մասին: Կորեայի Հանրապետության կառավարությունը դատապարտել Է մայիսի 25-ին ԿԺԴՀ-ի իրականացրած հրթիռային արձակումները:

Ինչպես հայտնում Է Yonhap-ը, Սեուլի գնահատումներով՝ խոսքը, ենթադրաբար, վերաբերում Է առնվազն մեկ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի փորձակմանը: Հարավկորեացի զինվորականների տեղեկատվությամբ՝ ԿԺԴՀ-ն երեք բալիստիկ հրթիռների արձակում Է կատարել Փենյանի մերձակայքի Սունանի շրջանից Ճապոնական ծովի կողմը տեղական ժամանակով մոտավորապես 06:00-ին, 06:37-ին, 06:42-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին, 01:37-ին, 01:42-ին): Սեուլի գնահատումներով՝ միջմայցամաքային բալիստիկ հրթիռը թռել Է շուրջ 360 կիլոմետր, իսկ դրա առավելագույն բարձրությունը կազմել Է 540 կիլոմետր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]