Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ցուցարարները շրջափակել են ՀՀ նախագահի նստավայրը

Ցուցարարները շրջափակել են ՀՀ նախագահի նստավայրը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դիմադրության» շարժման անդամները փակել են Հայաստանի Հանրապետության նախագահական նստավայրի մուտքերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 25-ի վաղ առավոտից ցուցարարները Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի ՀՀ նախագահի նստավայր:

Լրագրողների հետ զրույցում ՀՀԿ անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անցկացնում են խաղաղ անհնազանդության ակցիա: «Ես մեր ոստիկաններին էլ եմ ասել, որ անգամ, եթե  դուռը բաց լինի, մենք ներս չենք մտնելու»,- ասաց Մամիջանյանը:

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն էլ շեշտեց, որ իրենց նպատակն է, որպեսզի ոչ մի աշխատակից չմտնի նախագահական:

ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ նշեց, որ ամեն օր Հայաստանի տարբեր պետական գերատեսչություններ գտնվելու են շրջափակման մեջ ժողովրդի կողմից ՝ իբրև բարձրաձայնում, որ իրավիճակի տերը ժողովուրդն է:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]