Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Ղազախստանով ռուսական նավթի տարանցումը Չինաստան ապրիլին մարտի համեմատ աճել է 9%-ով

Ղազախստանով ռուսական նավթի տարանցումը Չինաստան ապրիլին մարտի համեմատ 
աճել է 9%-ով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն ապրիլին Ղազախստանով Չինաստան է ուղարկել 9%-ով ավելի շատ նավթ, քան այս տարվա մարտին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ոլորտի վիճակագրությանը ծանոթ աղբյուրի տվյալները։

Նշվում է, որ տարանցման ծավալը ապրիլին կազմել է 829 հազար տոննա հումք։ Ընդհանուր առմամբ, 2022 թվականի առաջին չորս ամսում Ռուսաստանն այս ճանապարհով արտահանել է 3,2 մլն տոննա նավթ։

Ղազախստանը 2022 թվականի ապրիլին 4,6 մլն տոննա է հանձնել "Կասպից խողովակաշարային կոնսորցիումի" (ԿՏԿ) համակարգով մղելու համար։ Ցուցանիշը 2%-ով ավելի է մարտի համեմատ։ Ղազախստանով տարանցումը, առանց կոնսորցիումի, աճել է 1,5 անգամ՝ հասնելով 986 հազար տոննայի։

Մայիսի կեսերին Միջազգային էներգետիկ գործակալության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ածխաջրածինների արտահանումից առևտրային սահմանափակումների ֆոնին Ռուսաստանի եկամուտները 2022 թվականին երկու անգամ կրճատվել են։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]