Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի, մահերի թիվն այսպիսով երկրում հասել է 141 հազար 288-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 268 նոր դեպք, 75 մարդ  հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի  7 մլն 230 հազար 589 դեպք:  7 մլն 037 հազար 536 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 641 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 502 հազար 622 քաղաքացի, երկու դեղաչափով պատվաստվել է 57 մլն 801 հազար 487 քաղաքացի: Իսկ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 461 հազար 084-ի:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]