Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

ՍԱՏՄ ղեկավարը մասնակցում է  Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության գլխավոր նստաշրջանին

ՍԱՏՄ ղեկավարը մասնակցում է  Կենդանիների առողջության համաշխարհային 
կազմակերպության գլխավոր նստաշրջանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Գեորգի Ավետիսյանը մասնակցում է  Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության 89-րդ ամենամյա գլխավոր նստաշրջանին, որն այս տարի անցկացվում է հիբրիդային՝ առկա և առցանց տարբերակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, ցամաքային և ջրային կենդանիների առողջության համատեքստում՝ նստաշրջանի պատվիրակները քննարկում են հիվանդությունների կանխարգելման և պայքարի միասնական մոտեցումների, հակաբիոտիկների դիմադրողականության, գյուղատնտեսական կենդանիների համարակալման, կենդանի կենդանիների և կենդանական ծագման մթերքների, կերերի արտահանման և ներմուծման, տարանցիկ փոխադրման, անասնաբուժական պահանջների, ուղեկցող փաստաթղթերի, ինչպես նաև լաբորատոր կարողությունների հզորացմանը վերաբերող հարցեր։

«Առանց այս կազմակերպությանը մեր երկրի անդամակցության հնարավոր չի լինի կենդանական ծագման մթերքների արտահանումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]