Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

Վրաստանում գործազրկությունն աճել Է 2022 թվականի առաջին եռամսյակում

Վրաստանում գործազրկությունն աճել Է 2022 թվականի առաջին եռամսյակում

 ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում գործազրկության մակարդակը 2022 թվականի առաջին եռամսյակում կազմել Է 19,4 տոկոս, ինչը 0,4 տոկոսային կետով ավելի Է 2021 թվականի չորրորդ եռամսյակի ցուցանիշից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասվում Է երկրի «Սաքստատ» Վիճակագրության ազգային ծառայության հաղորդագրության մեջ:

2021 թվականի չորրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը կազմել Է 19 տոկոս, երրորդ եռամսյակում՝ 19,5 տոկոս, երկրորդ եռամսյակում՝ 22,1 տոկոս: 2022 թվականի առաջին եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը 2,5 տոկոսային կետով նվազել Է 2021 թվականի այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, երբ այն կազմում Էր 21,9 տոկոս:

Վրաստանում գործազրկության մակարդակը հաշվարկվում Է տնտեսապես ակտիվ բնակչությունից աշխատանքի տեղավորվածների եւ գործազուրկների թվաքանակի հարաբերակցության հիման վրա: «Սաքստատ»-ի տվյալներով՝ գործազրկության մակարդակը գյուղական բնակավայրերում շատ անգամ ավելի պակաս Է քաղաքային բնակավայրերի համեմատությամբ: 2022 թվականի առաջին եռամսյակում 2021 թվականի այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ գործազրկությունը քաղաքային բնակավայրերում նվազել Է 3,1 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում՝ 1,5 տոկոսային կետով եւ համապատասխանաբար կազմել Է 20,5 տոկոս եւ 17,8 տոկոս:

Գործազրկության մակարդակն ավանդաբար ավելի բարձր Է տղամարդկանց շրջանում: 2022 թվականի առաջին եռամսյակում 2021 թվականի այդ նույն ժամանակաշրջանի համեմատությամբ այդ ցուցանիշը տղամարդկանց շրջանում նվազել Է 2,7 տոկոսային կետով՝ հասնելով 21,4 տոկոսի, իսկ կանանց շրջանում՝ 2,2 տոկոսային կետով՝ հասնելով 16,8 տոկոսի, հաղորդել Է Sputnik-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]