Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ԱԺ նախագահն ընդունել է աշխարհի եւ Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն Աշոտ Ադամյանին

ԱԺ նախագահն ընդունել է աշխարհի եւ Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն 
Աշոտ Ադամյանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է աշխարհի եւ Եվրոպայի բազկամարտի բազմակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Ադամյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԺ-ն տեղեկացնում է, որ շնորհավորելով չեմպիոնական տիտղոսը տարիներ շարունակ ոչ մեկին չզիջելու համար՝ Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է մարզիկի վերջին՝ մայիսի 14-ին Բուխարեստում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությունից, երբ մարզասերների աչքից չէր վրիպել երրորդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի մարզիկի ոտնաթաթերի վրա կանգնելու դրվագը, որով փորձ էր արվում բարձրահասակ երեւալ եւ ստվերել Եվրոպայի առաջնության հաղթող Աշոտ Ադամյանին:

Սպորտի վարպետը տեղեկացրել է ԱԺ նախագահին, որ տվյալ պահին չի նկատել այդ մարզիկի պահվածքը՝ տարված լինելով Հայաստանի օրհներգով եւ հաղթանակով: Աշոտի ներկայացմամբ՝ մրցման ընթացքում եւս թուրք եւ ադրբեջանցի մրցակիցները փորձել են հոգեբանական ճնշում գործադրել, սակայն իրեն շեղել չի հաջողվել, քանի որ, ինչպես կատակով նկատում է չեմպիոնը, մրցակիցների լեզուն պարզապես չի հասկացել: Մարզիկը նշել է նաեւ, որ սպորտային կարիերայի ընթացքում հանդես է եկել 60 կգ քաշային կատեգորիայում, եւ սա առաջին անգամն էր, երբ ավելացած՝ 65 կգ քաշով է դուրս եկել մրցման: Սիմոնյանի այն հարցին, թե արդյոք սա նրա վերջնակա՞ն քաշն է, երիտասարդ մարզիկը պատասխանել է, որ ամեն ինչ առջեւում է՝ ժպիտով հավելելով, որ չի ուզում գիրանալ:

Ալեն Սիմոնյանը հետաքրքրվել է մարզաձեւի հեռանկարներով՝ եւս մեկ անգամ շնորհավորելով Աշոտ Ադամյանին նշանակալի հաջողություն գրանցելու առթիվ եւ իր կողմից հուշանվեր է հանձնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]