1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Տայվանի շուրջ ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել. Բայդեն

Տայվանի շուրջ ԱՄՆ-ի դիրքորոշումը չի փոխվել. Բայդեն

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը վերստին հաստատել Է, որ Տայվանի շուրջ Վաշինգտոնի դիրքորոշումը չի փոխվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է «Կիոդո» գործակալությունը: Նախօրյակին Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ գագաթնաժողովի արդյունքների շուրջ կայացած համատեղ մամուլի ասուլիսում Բայդենը հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պատրաստ Է ռազմական մասնակցություն ունենալ Տայվանի պաշտպանության գործում «ի դեպս ներխուժման» եւ միակողմանի կարգով նրա ստատուս-քվոն փոխելու փորձերի:

Ավելի ուշ, ինչպես հաղորդել Է NBC հեռուստաալիքը, Սպիտակ տունը պարզաբանել Է, որ Բայդենը, խոսելով Տայվանի պաշտպանության գործում ռազմական մասնակցությանը պատրաստ լինելու մասին, նկատի Է ունեցել զենքի մատակարարումները կղզու ինքնապաշտպանության համար: ՉԺՀ-ի ԱԳՆ-ն տայվանյան հարցում հայտարարությունների եւ գործողությունների զգուշության կոչ Է արել ԱՄՆ-ին, ընդգծելով, որ Տայվանը ՉԺՀ-ի անքակտելի մասն Է, եւ Չինաստանը «վճռական գործողություններ կձեռնարկի իր ինքնիշխանության եւ անվտանգության շահերի պաշտպանության համար»:

Ֆոտոսեսիայի ընթացքում, որը տեղի Է ունեցել անվտանգությանը նվիրված քառակողմ երկխոսության մեջ մտնող երկրների (Quad-ԱՄՆ, Ճապոնիա, Ավստրալիա եւ Հնդկաստան) ղեկավարների գագաթնաժողովի արդյունքների շուրջ, լրագրողները Բայդենին հարցրել են, թե չի փոխվել արդյոք ԱՄՆ-ի դիրքորոշումը Տայվանի հարցի վերաբերյալ: Դրան ԱՄՆ-ի նախագահը բացասական պատասխան Է տվել: «Մեր դիրքորոշումը բացարձակապես չի փոխվել: Ես այդ մասին ասել եմ, երբ երեկ հանդես եկա հայտարարությամբ»,-ասել Է Բայդենը, պատասխանելով լրագրողի նոր հարցին, թե ԱՄՆ-ն արդյոք զինվորականներ կուղարկի Տայվան Չինաստանի ներխուժման դեպքում, նշում Է  «Կիոդո» գործակալությունը:

ՉԺՀ-ի կենտրոնական կառավարության եւ նրա կղզի նահանգի միջեւ պաշտոնական հարաբերություններն ընդհատվել են 1949 թվականին այն բանից հետո, երբ Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ քաղաքացիական պատերազմում պարտություն կրած Գոմինդանի ուժերը՝ Չան Կայշիի գլխավորությամբ, տեղափոխվեցին Տայվան: Կղզու եւ մայրցամաքային Չինաստանի միջեւ գործնական եւ ոչ պաշտոնական շփումները վերսկսվել են 1980-ական թվականների վերջերին:

1990-ական թվականների սկզբից կողմերն սկսել են շփվել ոչ կառավարական կազմակերպությունների՝ Տայվանի նեղուցով հարաբերությունների զարգացման Պեկինի ասոցիացիայի եւ նեղուցի միջոցով փոխանակումների Տայբեյի հիմնադրամի միջոցով: Ավելի վաղ կղզու պաշտպանության նախարար Ցյու Գոչժենը հայտարարել Է, որ եթե պատերազմ սկսվի Չինաստանի եւ Տայվանի միջեւ, անկախ այն բանից, թե ով կհաղթի, այն կավարտվի երկու կողմերի համար ողբերգությամբ: Նա ընդգծել Է, որ «ոչ ոք պատերազմ չի ցանկանում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]