Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Բայդենը Կոլումբիան ներառել Է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆի հիմնական դաշնակիցների թվում

Բայդենը Կոլումբիան ներառել Է ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆի հիմնական դաշնակիցների թվում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտոնապես Կոլումբիային տրամադրել Է  ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակցի կարգավիճակ: «Իմ՝ որպես նախագահի լիազորությունների շրջանակներում (…) ես Կոլումբիան ներառում եմ ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնաիցների թվում»,- ասված Է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի հուշագրում, որը մայիսի 23-ին տարածել Է Սպիտակ տունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կոլումբիային համապատասխան կարգավիճակ տրամադրելու՝ իր մտադրության մասին Բայդենը հայտարարել Է մարտին: Ինչպես նշված Է Պետական դեպարտամենտի կայքում, այս կարգավիճակը նշում Է սերտ հարաբերությունները երկրների միջեւ եւ «(Վաշինգտոնի) օտարերկրյա գործընկերներին որոշակի առավելություններ Է ընձեռում պաշտպանական առեւտրի բնագավառում եւ համագործակցության անվտանգության ոլորտում, բայց ըստ որում «չի ներառում անվտանգության բնագավառում ոչ մի կարգի պարտավորություններ» ԱՄՆ-ի կողմից այս կամ այն պետության հանդեպ, որոնք դասված են ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցների թվում:

Ներկայումս ՆԱՏՕ-ից դուրս ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցերի կարգավիճակ ունի շուրջ 20 երկիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]