Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Ճապոնիան չի պլանավորում անդամակցել AUKUS-ին. Կիսիդա

Ճապոնիան չի պլանավորում անդամակցել AUKUS-ին. Կիսիդա

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիան ներկայում չի պատրաստվում անդամակցել AUKUS դաշինքին (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ), բայց գործընկերային հարաբերություններ կզարգացնի դրա անդամ երկրների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան, հանդես գալով մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի եւ Հնդկաստանի (Quad) միջեւ անվտանգության շուրջ քառակողմ գագաթնաժողովի արդյունքներին:

«AUKUS-ը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի կայունության ու խաղաղության համար: Մեր երկիրը ներկայում չի մտածում AUKUS-ին անդամակցելու մասին: Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն մեր կարեւոր գործընկերներն են անվտանգության ապահովման հարցում եւ պաշտպանության  բնագավառում: Մենք այս երկրների հետ ամրապնդելու ենք համագործակցությունը տարբեր ձեւաչափերով եւ այն առաջ ենք տանելու նաեւ հետագայում»,-ասել Է Կիսիդան:

Անցյալ տարվա սեպտեմբերի կեսերին Ավստրալիան AUKUS նոր գործակցության շրջանակներում գործարք Է կնքել Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հետ պաշտպանության ու անվտանգության բնագավառում: Նա հայտարարել Է, որ որոշել Է ստեղծել ատոմային սուզանավերի նավատորմ եւ հրաժարվել ֆրանսիական Naval Group-ի հետ 90 միլիարդ ավստրալական դոլար (շուրջ 56 միլիարդ եվրո) արժողությամբ պարտավորագրից՝ հօգուտ ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ համատեղ նախագծի:

Ֆրանսիայի հետ համաձայնագիրը նախատեսում Էր Barracuda դասի 12 հարվածային սուզանավերի արտադրություն: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ լե Դրիանը հետո համաձայնագիրը խզելու մասին Ավստրալիայի այդ որոշումը համարել Է «հարված մեջքին»: Ռուսաստանի եւ ՉԺՀ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սի Ծինպինի՝ վերջերս կայացած շփումների ժամանակ կողմերը հայտնեցին, որ AUKUS դաշինքը խախտում Է միջուկային հավասարակշռությունը եւ սրում լարվածությունը տարածաշրջանում: Բացի այդ, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ավստրալիան պայմանավորվել են նոր համագործակցություն սկսել գերձայնային զենք մշակելու եւ դրանից պաշտպանվելու միջոցներ մշակելու շուրջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]