Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Մարզպետի հանձնարարությամբ կստեղծվի Գեղարքունիքի մարզի զարգացման հիմնադրամ

Մարզպետի հանձնարարությամբ կստեղծվի Գեղարքունիքի մարզի զարգացման 
հիմնադրամ

ԳԱՎԱՌ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում մարզի զարգացման հիմնադրամ ստեղծելու հանձնարարություն է տվել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից,   մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները զեկուցել են  նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման ընթացքի մասին, որոնք  առնչվում էին համայնքների բյուջեների, սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշների բարելավման, միջպետական եւ հանրապետական նշանակության ճանապարհային գոտիները շինաղբով   չաղտոտելու նպատակով անցկացվող մշտադիտարկումների եւ կանխարգելման, մարզի  գյուղացիական տնտեսություններին ազոտական, կալիումական եւ ֆոսֆորական  պարարարտանյութերի մատակարարման գործընթացին օժանդակելու, վարձակալությամբ տրվող վարելահողերի, արոտների եւ խոտհարքերի նպատակային օգտագործման, մարզի հանրակրթական դպրոցներում ներդրված ներառական կրթության ընդհանուր վիճակի ուսումնասիրության,  եւ այլ կարևորագույն հարցերի լուծմանն աջակցություն ցուցաբերելուն։

Մարզպետը  շեշտել է, որ վարձակալությամբ տրված վարելահողերի, արոտների եւ խոտհարքերի նպատակային օգտագործումը չափազանց կարեւոր ու հրատապ է՝ գյուղոլորտի զարգացումն ու առաջընթացը ապահովելու համար։

«Հողօտգագործողները պետք է մեր կողմից սահմանված ժամկետներում մարզպետարան ներկայացնեն իրենց ներդրումային ծրագրերը եւ դրանց կատարման ընթացքի մասին հստակ տեղեկատվություն։ Եթե պարզվի, որ այդ հողերը նպատակային չեն օգտագործվում, ապա պետք է լուծել այդ պայմանագրերը եւ դրանք տրամադրել միայն նպատակային ծրագրեր իրականացնող հողօգտագործողներին։ Մարզպետարան պետք է ներկայացվի նաեւ գյուղատնտեսական ուղղվածության ներդրումային խոշոր ծրագրերի իրականացման ընթացքի մասին լիարժեք տեղեկատվություն»,- հանձնարարել է  Կարեն Սարգսյանը։

Խորհրդակցության ավարտին մարզպետը մարզում կազմակերպվելիք «ՀՀ վարչապետի գավաթ. խճուղային հեծանվազաքի առաջնության» կազմակերպման, մարզպետարանի կողմից ծրագրված ուսումնավարժանքի, ճանապարհային ցուցանակների նորացման, «Գեղարքունիքի մարզի զարգացման հիմնադրամի» ստեղծման եւ այլ հարցերի շուրջ տվել է  նոր հանձնարականներ։

  «Գեղարքունիքի մարզի զարգացման հիմնադրամի» կայացումը եւ գործունեությունը պետք է ուղղված լինի մեկ հիմնական նպատակի՝ Գեղարքունիքում բնակչության բնականոն աճի եւ ժողովրդագրական խնդիրների բարելավմանը։ Նորաստեղծ հիմնադրամը պետք է օժանդակություն ցուցաբերի միայն նորաստեղծ ընտանիքներին եւ նորածին երեխաներին՝ խթանելով բնակչության թվի ավելացումը»,-խորհրդակցությունն ամփոփել է Կարեն Սարգսյանը։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]