Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Տոկիոյում սկսվեց Quad-ի ղեկավարների գագաթնաժողովը

Տոկիոյում սկսվեց Quad-ի ղեկավարների գագաթնաժողովը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվտանգության քառակողմ երկխոսության (Quad), որին մասնակցում են Ճապոնիան, ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Ավստրալիան, երկրորդ անմիջակա գագաթնաժողովը մայիսի 24-ին սկսվել Է Տոկիոյում: Գագաթնաժողովի բացման կադրերը ցուցադրել Է Ազգային հանրային հեռուստատեսությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես ուրախ եմ Տոկիոյում ղջունելու ԱՄՆ-ի, Հնդկաստանի եւ Ավստրալիայի ղեկավարներին Quad-ի գագաթնաժողովում»,- ողջույնի խոսքում ասել Է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան: «Մենք հանդես ենք գալիս հանուն բաց եւ ազատ Հնդկա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կառուցման: Տրամադրված ենք տարածաշրջանում լայն համագործակցության, մասնավորապես Հարավ - արեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի երկրների  հետ ընդհանուր խնդիրների քննարկման համար»,- ընդգել Է Ճապոնիայի կառավարության ղեկավարը:

Դրանց թվում նա նշել Է կլիմայի փոփոխության, օվկիանոսի վիճակի հարցերը եւ հումանիտար խնդիրները: Անդրադառնալով Ուկրաինայի իրադրությանը՝ Ճապոնիայի վարչապետը հավաստել Է, որ ՌԴ-ի գործողությունները դարձան «ուղղակի մարտահրավեր ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին» եւ ընդգծել Է, որ չի կարելի «նման իրադարձությունների կրկնություն թույլ տալ Հնդկա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում»: Իր ողջոյնի ելույթի ընթացքում Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն ընդգծել Է «քառյակի» շջանակներում համագործակցության կարեւորությունը եւ նշել, որ Quad-ում Ավստրալիայի առաջնահերթությունները կդառնան անվտանգության հարցերը եւ պայքարը կլիմայի գոլբալ փոփոխության դեմ, որին դիմակայելն առանձնապես կարեւոր Է կղզի պետությունների համար: «Quad-ի մակարդակում մեր փոխադարձ համագորակցության շնորհիվ ամրապնդվում Է ազատ, բաց եւ ներառական Հնդկա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը. դա ընդհանուր նպատակ Է մեզ բոլորս համար,- ասել Է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:- Մեր փոխադարձ վստահությունը եւ մեր վճռականությունը նոր եռանդ եւ խանդավառություն են տալիս ժողովրդավական տեություններին»: Նա հավելել Է, որ Quad-ը ոչ մեծ ժամանկամիջոցում կաեւոր տեղ Է զբաղեցրել աշխարհում: «Մեր գործընկերությունը վճռական նշանակություն ունի մեր նպատակներին հասնելու համար: (…) Մեզ շատ աշխատանք Է սպասում տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահմանման, այս եւ ապագա համավարակների հակազդման, կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի (…), այն բանի ապահովման ուղղությամբ, որպեսզի ապագայի տեխնոլոգիաները կարգավորվեն մեր արժեքներին համապատասխան»,- ընդգծել Է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: Նա նաեւ հայտարարել Է, որ ԱՄՆ-ի իշխանությունները կխգործակցեն գործընկերների հետ Ուկրաինայի շուրջ իրադության պատճառով պարենային ճգնաժամի հակազդման գործում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]