Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

ԵԱ-Երևան. Մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից

ԵԱ-Երևան. Մրցումային երկրորդ օրը Հայաստանն ունի երեք մասնակից

 ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց առաջնության մրցումային երկրորդ օրը` մայիսի 24-ին, Հայաստանի ունի երեք մասնակից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող մեծահասակների առաջնության երկրորդ մրցումային օրը որակավորման առաջին մենամարտը կանցկացնի 54 կգ քաշային Զանիկ Սահակյանն, ում մրցակիցը Ուկրաինայից Յելմիր Բավիևն է: Նրա մենամարտը կմեկնարկի Երևանի ժամանակով 14:00-ին` A ռինգում:

Հաջորդիվ B ռինգում Նարեկ Զախարյանը (71կգ) որակավորման փուլի առաջին մենամարտը կանցկացնի սլովակ Թեքեքս Միկալի հետ: Նրա մենամարտը ևս կկայանա է 14:00-ի շրջափուլում:

Եվ երեկոյան շրջափուլի ընթացքում պայքարի մեջ կմտնի 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն, ով ուժերը կչափի Մոլդովայից Քոսիան Դմիտրիի հետ: Երեկոյան շրջափուլի մենամարտերը մեկնարկում են 18:00-ից, իսկ հայ բռնցքամարտիկի մենամարտը 4-րդն է:

Մայիսիսի 23-ին` մրցումային առաջին օրը, Հայաստանի հավաքականի կազմում առաջին հաղթանակը տոնեց 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը` գերազանցելով լեհ մրցակցին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]