Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Պարեկները մեկ շաբաթում Երևանում հայտնաբերել են 1495, Շիրակում՝ 1961 և Լոռիում՝ 836 խախտում

Պարեկները մեկ շաբաթում Երևանում հայտնաբերել են 1495, Շիրակում՝ 1961 և Լոռիում՝ 
836 խախտում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները մայիսի 16-ից 23-ը հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1495 խախտում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 164 մեքենա։ «Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող` 97, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 133 անձ։ 32 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 9-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 8-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 3-ը՝ փոխարինված համարանիշերով, 8-ը՝ փակված համարանիշերով, 117-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 778-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկել 56 անձի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ նույն ժամանակահատվածում Շիրակի մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1961 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 114 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 40, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 238 անձ։ 8 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 1-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 6-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 3-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 119-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 668-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, Շիրակի պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 15 անձի՝ հայտնաբերելով մեկ հետախուզվողի։

Նշվում է, որ մայիսի 16-ից 23-ը Լոռու մարզի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների 836 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 57 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 16, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 62 անձ։ 11 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի, 51-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 424-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Պարեկները, տարբեր հանցագործություններ կատարելու կասկածանքով, տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 6 անձի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]