Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Պեկինի ավելի քան 1800 բնակիչ ուղարկվել է Չժանցզյակոու քաղաք կարանտինի

Պեկինի ավելի քան 1800 բնակիչ ուղարկվել է Չժանցզյակոու քաղաք կարանտինի

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պեկինի իշխանությունները ավելի քան 1800 բնակչի կարանտինի են ուղարկել Չժանցզյակոու քաղաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Չժանցզյակոուն մոտավորապես 200 կմ է հեռու Պեկինի կենտրոնից: Այնտեղ 2022 թվականի Օլիմպիադայի ժամանակ զետեղված են եղել օլիմպիական կլաստերներ, որտեղ տարբեր մրցումներ են անցկացվել: Թե ինչու է հենց այդ քաղաքն ընտրվել կարանտինի համար, չի հստակեցվում: Դեռ հաղորդագրություններ չկան նաև այն մասին, որ այնտեղ նաև այլ քաղաքների բնակիչների են տանելու կարանտինի համար:

Մեկ օրում Պեկինում հաստատվել է կորոնավիրուսի 83 նոր դեպք, 16 ասիմպտոմ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]