1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում Արցախի իշխանությունների վերաբերմունքը միանշանակ է. նախագահի խոսնակ

Տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում Արցախի իշխանությունների 
վերաբերմունքը միանշանակ է. նախագահի խոսնակ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը տարբեր ձևաչափերով ընթացող բանակցություններում և քննարկումներում Արցախի Հանրապետության ու Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ հնչեցվող հայտարարություններին միանշանակ է և արտահայտվել է մի քանի անգամ՝ նախագահի ու Ազգային ժողովի կողմից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Արցախպրես»-ին տված մեկնաբանությունում ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանն՝ ավելացնելով, որ ցանկանում է հիշեցնել 2021 թվականի դեկտեմբերին նախագահ Հարությունյանի հրապարակած դրույթներից մի քանիսը.

Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման և զիջման ենթակա չէ։ Այդ հարցի բացառիկ տերը Արցախի ժողովուրդն է։

Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը իշխանությունների ուղենիշն է մնում։ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ անընդունելի է։

Ոչ միայն կարգավիճակի, այլև ժողովրդագրական առումով վերադարձն անցյալին անընդունելի է։ Արցախի Հանրապետությունն ունի իր տարածքային ամբողջականությունը վերականգնելու խնդիր։

Արցախի նախագահի խոսնակի խոսքով՝ իր քաղաքականությունն Արցախի իշխանությունը կառուցում ու իրականացնում է Արցախի Հանրապետության անկախության հռչակագրին և մայր օրենքին համապատասխան՝ համագործակցելով բոլոր գործընկերների հետ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]