Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Էրդողանը դժգոհել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներից սպասված աջակցությունը չի ստացել

Էրդողանը դժգոհել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներից սպասված աջակցությունը 
չի ստացել

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհել  է, որ Թուրքիան չի ստացել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից սպասված աջակցությունը ո՛չ պաշտպանության ոլորտում, ո՛չ ահաբեկչության դեմ պայքարում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

«Թուրքիան չի ստացել այն աջակցությունը, որն ակնկալում էր իր դաշնակիցներից՝ ո՛չ իր պաշտպանական կարիքները բավարարելու, ո՛չ ահաբեկչության դեմ 40-ամյա պայքարում։ Մեր երկիրը բազմիցս ենթարկվել է բացահայտ ու քողարկված պատժամիջոցների, սպառնալիքների, ճնշումների ու շանտաժի»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով` Թուրքիան ցանկանում է ՆԱՏՕ-ից տեսնել կոնկրետ քայլեր, այլ ոչ թե ահաբեկչության դեմ պայքարի դիվանագիտական հայտարարություններ։

«Որպես ՆԱՏՕ-ի անդամ  երկիր՝ մենք ցանկանում ենք տեսնել կոնկրետ քայլեր, ոչ թե բաց դիվանագիտական հայտարարություններ»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]