Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թանգարանային գիշերն Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը ներկայացավ մի շարք նախագծերով

Թանգարանային գիշերն Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը ներկայացավ մի 
շարք նախագծերով

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թանգարանային գիշերը Հայաստանի առաջին երաժշտական հուշային թանգարանն այցելուների համար նախապատրաստել էր ավանդական և նոր նախագծեր:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին թանգարանից, «Մեկ ցուցանմուշի պատմություն» նախագծի շրջանակում ներկայացվեց երկու յուրահատուկ ցուցանմուշ. Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի շենքի մանրակերտը՝ եռալեզու աուդիո ուղեցույցով և Ալեքսանդր 2-րդ կայսեր հրովարտակը՝ «Սպենդիարովները՝ Ռուսական Կայսրության տոհմիկ պատվավոր քաղաքացիներ» խորագրով երկլեզու տեսանյութի ուղեկցությամբ:

Նշենք, որ Առաջնորդարանի շենքում Ալեքսանդր Թամանյանի նախաձեռնությամբ կոմպոզիտորին հատկացվել է աշխատասենյակ, որտեղ նա գրել է իր առաջին հայաստանյան ստեղծագործությունը՝ նշանավոր «Երևանյան էտյուդներ» սիմֆոնիկ սյուիտը:

Համայն Ռուսիո կայսեր հրովարտակը՝ Սպենդիարովների ընտանիքին տոհմիկ պատվավոր քաղաքացիների կոչում շնորհելու վերաբերյալ տրվել է կոմպոզիտորի հորական պապի՝ առաջին գիլդիայի վաճառական Ավքսենտի Սպենդիարովի այրուն՝ Ելիզավետա Սպենդիարովային Ռուսական Կայսրության սենատի կողմից, 1878 թ.: Հրովարտակը պահվում է Երևանի Ե. Չարենցի անվ. գրականության և արվեստի թանգարանի՝ Սպենդիարյանի ֆոնդում: Ներկայացվեց հրովարտակի կրկնօրինակը և Սպենդիարյանի տուն-թանգարանի կողմից պատրաստված փաստագրական տեսանյութ՝ Սպենդիարովների տոհմի ուշագրավ ձեռքբերումների պատմությամբ:   

 Չխախտելով թանգարանային գիշերվա ավանդույթը՝ այցելուները ճաշակեցին «Կակաո՝ Սպենդիարյանի բաղադրատոմսով»:

Համաեվրոպական միջոցառման շրջանակում տուն-թանգարանի հաջորդ նախագիծն էր «Հանդիպումը կոմպոզիտորի պատշգամբում»: Հյուրերն էին դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանը և պրոդյուսեր, կարիերային ինքնորոշման փորձագետ Ալեքսանդր Պլատո Հակոբյանը: Նրանք անմիջական ու ջերմ մթնոլորտում իրենց փորձով և մասնագիտական խորհուրդներով կիսվեցին «Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամի կրթաթոշակառու պատանի երաժիշտներն հետ:

Յուրաքանչյուր տարի «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի պուրակում անցկացվում է երեկոյան բացօթյա համերգ: Այս տարին նույնպես բացառություն չէր:
Միջոցառման մասնակիցներն էին Երևանի Մ. Միրզոյանի անվ. երաժշտական դպրոցի, Ա. Բաբաջանյանի անվ. պետական երաժշտամանկավարժական քոլեջի, Շ. Ազնավուրի անվ. մշակույթի և արվեստի պետական քոլեջի սաները և ԵՊԿ ջազային ամբիոնի սաները՝ մեներգիչներն ու ժողովրդական անսամբլները: Համերգը նվիրված էր հայկական ջազային երաժշտության հիմնադիր, Ալեքսանդր Սպենդիարյանի սան՝ Արտեմի Այվազյանի ծննդյան 120-ամյակին: Ծրագրում ընդգրկված էին հայկական ժողովրդական կատարումներ, ինչպես նաև հայ կոմպոզիտորների սիրված ջազային-էստրադային ստեղծագործություններ: Համերգի ընթացքում տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը և մշակույթի քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]